Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լիբերալիզմը ֆրանսիական հեղափոխության վերջին զավակն էր

Լիբերալիզմը ֆրանսիական հեղափոխության վերջին զավակն էր
17.03.2025 | 11:02

Մի պատմություն կա՝ ճիշտ կամ շատ սրամիտ կերպով հնարած, այն մասին, որ երբ ֆրանսիական հեղափոխության 200-ամյակին նվիրված տոնախմբության ժամանակ Չինաստանի ղեկավարից կարծիք են հարցնում, նա ասում է, որ շատ քիչ ժամանակ է անցել կարծիք հայտնելու համար, ապրենք, տեսնենք, դեռ ինչ է լինելու։

Հիմա կարելի է վստահ ասել՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանն ավարտվում է։

Կոմունիզմը, լիբերալիզմը, ֆաշիզմը ֆրանսիական հեղափոխության ծնունդ էին՝ զարգացման ուղղությունները։ Լիբերալիզմն այդ հեղափոխության վերջին զավակն էր, ու նրա մահը ավետում է այդ մոտ 200 տարվա փուլի ավարտը։

Մոդեռնիզմին, պոստմոդեռնիզմին, պոստպոստմոդեռնիզմին ցտեսություն ենք ասում։

Հետո ի՞նչ է լինելու՝ սա է խնդիրը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3570

Մեկնաբանություններ